Ճարտարապետների համահայկական 3- րդ համաժողովը՝ Երեւանում


Ճարտարապետների համահայկական 3- րդ համաժողովը համախմբել է Հայաստանում և Սփյուռքում գործող հայ ճարտարապետների: Այն այս տարի ընթանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում եւ անցկացվում է Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ ճարտարապետների միության աջակցությամբ: Այսօր այս 4 կողմերի միջև կնքվելէ հուշագիր՝ հետագա համագործակցության համար:
Երևանն այսօր ճարտարապետական առումով շատ ծանր վիճակում է գտնվում: Ամբողջությամբ խախտվել են մայրաքաղաքում ժամանակին ձևավորված բոլոր հիմնարար սկզբունքները: Նոր շենքեր են կառուցվում առանց կանաչ գոտիների, մանկական խաղահրապարակների: Ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասում է, որ այս իրավիճակը կարող է երկար շարունակվել, քաղաքական կամքի և օրենքի բացակայության պատճառով:
Նկատենք, որ Ճարտարապետների 3 –րդ համաժողովն անցկացվում է Ցեղասապանության 100- ամյա տարելիցի միջոցառումների շրջանակներում: Այն համախմբել է Սփյուռքի ու Հայաստանի ճարտարապետներին: «Գիտաժողովին քննարկվելու են սեյսմակայունության, կանաչ ճարտարապետության վերաբերյալ նորություններ, ժառանգության պահպանության և բազմաթիվ այլ հարցեր»,- ասում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Սփյուռքի նախարար
Հրանուշ Հակոբյանն էլ խնդրանքով դիմեց ճարտարապետներին ու շինարարներին, որպեսզի
Ազգանվան համընկնումը զուգադիպությունը է : Եղբայրներն այստեղ հանդիպել ու ծանոթացել են ճարտարապետի դստեր՝ Անահիտ Թարխանյանի հետ: Րաֆֆին Հայաստանում վերջին անգամ եղել է 2008 թ-ին ու ասում է, որ այս մի քանի տարիների ընթացքում Երևանում բավականին շենքեր են կառուցվել, ոմանք համապատասխանում են ճարտարապետական չափոշիչներին, ոմանք՝ ոչ: