Միջազգային

Թուրքիայի ԶՈւ շտաբի պետը Բաքվում քննարկում է ռազմական համագործակցության հարցեր

Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններն աշխարհում նախադեպը չունեն և առաջիկայում էլ ավելի կընդլայնվեն, հայտարարել է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը: Պաշտոյան Բաքվում է, որտեղ նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քննարկել են ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման հետ կապված հարցեր:

Աքարն ընդգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության աստիճանի, իրականացվում է լայն համագործակցություն ռազմական՝ զինվորականների ուսուցում, համատեղ վարժանքներ, եւ ռազմարդյունաբերության ոլորտներում:

Back to top button