Հասարակություն
Թաթուլ Կրպեյանի սխրանքը Գետաշենում. գիտաժողով ԵՊՀ- ում


ԵՊՀ պատմության ֆակուլտետի և ԳԱԱ պատմության ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել գիտաժողով` նվիրված Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին: «Թաթուլ Կրպեյանի կյանքն ու գործունեությունը», «Թաթուլ Կրպեյանը Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության կազմակերպիչ և ընդհանուր հրամանատար», «Թաթուլ Կրպեյանի հայրենասիրության ակունքներն ու նրա սխրանքը Գետաշենում». մի շարք զեկուցումների միջոցով գիտաժողովի կազմակերպիչները փորձել են ամբողջացնել Թաթուլ Կրպեյան մարդու և հերոսի ֆենոմենալ կերպարը: