Հասարակություն

Երեւանի բուսաբանական այգին 80 տարեկան է

sonahakobyan

Երևանի բուսաբանական այգին նշում է  հիմնադրման 80-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակներում ԳԱԱ-ում այսօր մեկնարկել է «Բուսաբանական գիտությունը ժամանակակից աշխարհում» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի զեկույցները նվիրված են կենսաբազմազանության ուսումնասիրությունների արդյունքներին: Լինելով ազգային արժեք` Բուսաբանական այգին ունի նաև մի շարք խնդիրներ, որոնց լուծման շնորհիվ այն կկարողանա ոչ միայն գոյատևել, այլև զարգանալ: Ներկայացնելով առկա խնդիրները՝ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը նշել է, որ գիտաժողովի ընթացքում կփորձեն նաև այդ խնդիրների լուծման ուղիները գտնել:

 

Երևանի բուսաբանական այգին արդեն 80 տարեկան է: Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգին ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող գիտական, էկոկրթական, հաստատություն է, որը իր գոյության 80-ամյա պատմության ընթացքում զբաղվում է երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից, առաջին հերթին Հայաստանի տարբեր շրջաններից ֆլորայի արժեքավոր  և հազվագյուտ տեսակների ներմուծմամբ, դրանց ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծմամբ:

Այգում այսօրվա դրությամբ ցուցադրված են 5000 տեսակի բույսեր, որից 1000-ը ծառեր և թփեր են, որոնցով էլ իրականացվում է քաղաքի կանաչապատումը, ներկայացնելով Բուսաբանական այգու հարստությունը՝ նշեց ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը:

Բուսաբանական այգու և Բուսաբանության ինստիտուտի միասնական լինելը մի կողմից շատ լավ է, մյուս կողմից մեծ դժվարությունների առաջ է կանգնեցնում, ԳԱԱ-ում այսօր մեկնարկած այգու  հիմնադրման 80-ամյակին նվիրված գիտաժողովին նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

Խնդիրն իսկապես կա և նման ֆինանսավորմամբ անհնար է այգու պահպանումը պատշաճ մակարդակով, իր հերթին նկատեց Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը:

Կենսաբազմազանության օգտագործումը Հայաստանում ներկայումս գերազանցում է բնական պայմաններում կենսապաշարների վերարտադրությանը: Գերօգտագործման և ապրելավայրերի յուրացման արդյուննում տեղի է ունեցել որոշ տեսակների թվաքանակի նվազում, իսկ մի շարք տեսակներ անգամ կանգնած են անհետացման եզրին, ինչն էլ հանգեցրել է կենսաբազմազանության ընդհանուր աղքատացմանը և բնակմիջավայրերի դեգրադացմանը:

Այս բացասական երևույթներն առավել նպաստել են վերջին հարյուրամյակում շրջակա միջավայրի արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ աղտոտումները, ինչպես նաև էկոհամակարգերի վրա մարդածին և այլ ազդեցությունները:

Back to top button