Միջազգային

Սիրիայում ահաբեկիչները սկսել են ռմբակոծել Լաթաքիայում ռուսական դիրքերը

Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումները Լաթաքիայում  սկսել են ռմբակոծել ռուսական դիրքերը, իսկ Սիրիայում «Ալ Կաիդայի» ղեկավարությունն առաջարկել է ռուսաստանցի ցանկացած զինվորի համար 21,2 հազար դոլար գլխագին։

Իր հերթին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ հանդես եկող ապստամբները կոչ են արել տարածաշրջանի երկրներին Ռուսաստանի եւ Իրանի դեմ միություն ստեղծել, հայտնում է Ռոյթեր գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ «Սիրիական ազատ բանակի» կազմում գործող ապստամբներն այսօր նամակ են հրապարակել՝ կոչ անելով հանդես գալ Սիրիայի «ռուս- իրանական օկուպացիայի» դեմ։

Իր հերթին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է կապեր հաստատել Սիրիական ազատ բանակի հետ, սակայն միաժամանակ նշել է, որ դա երեւակայական կառույց է, քանի որ Արեւմուտքը չի պատասխանում Ռուսաստանի հարցին, թե որտեղ են տեղակայված չափավոր ընդդիմության ուժերը։

Միաժամանակ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը Մադրիդում հայտարարել է, որ ՌԴ- ն Սիրնայում ընտրել է «տանուլ տվող ռազմավարություն»։ «ԱՄՆ եւ դաշնակիցները քայլեր կձեռնարկել, որպեսզի հակազդեն Ռուսաստանին։ Ռուսաստանի գործողությունները Սիրիայում պատերազմի սրման է բերել։ Մենք կոչ ենք անում Ռուսաստանին անվտանգ գործել։ Մենք բաց ենք Ռուսաստանի հետ հետագա համագործակցության համար»,- նրա խոսքերն է մեջբերում «Ֆրանս պրեսը։

Back to top button