ԿարևորՔաղաքական

Սահմանադրական հանրաքվեն` հավանաբար դեկտեմբերին

lenabadeyanlusinevasilyan

104 կողմ  10 դեմ  3 ձեռնպահ. ԱԺ- ն այսօր քվեների նման հարաբերակցությամբ Սահմանադրական փոփոխությունների փաթեթը դրեց հանրաքվեին։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այդպես էլ հնարավորություն չտվեց որեւէ մեկին հանդես գալ վարման կարգով եւ որեւէ հայտարարություն անել քվեարկությունից առաջ: ՕԵԿ-ականներից 3-ը ձեռնպահ էին քվեարկել, 2-ը՝ դեմ, ընդդիմադիրների թեւից կողմ էին Լյուդմիլա Սարգսյանը՝ ՀԱԿ-ից, Թեւան Պողոսյանը՝ «Ժառանգությունից», Ալիկ Արզումանյանը, համատարած <կողմ> քվեարկած ԲՀԿ-ականների շարքում էլ միակ դեմը Տիգրան Ուրիխանյանն էր:

Բարեփոխումների հարցը այսօր աղմուկի պատճառ էր ոչ միայն խորհրդարանում, այլեւ դրսում։  ԱԺ աշխատանքներն ուղեկցվում էին «Չեք անցկացնի» նախաձեռնության բողոքի ակցիայով, որի ընթացքում մի շարք քաղաքացիներ բերման ենթարկվեցին, ոստիկանները նույնիսկ փորձեցին բերման ենթարկել պատգամավորի, որը դուրս էր եկել շենքից՝ ցուցարարների հետ հանդիպելու համար:

Back to top button