Հասարակություն

Ոստիկանները բռնություն են կիրառել մեղադրյալի նկատմամբ

Ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող Դավիթ Հ.-ն, ում նկատմամբ հայտարարվել էր հետախուզում ձերբակալված անձանց պահման վայրից փախուստի դիմելու համար, հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 4:00-ի սահմաններում, երբ գտնվել է Երևան քաղաքում բնակվող ազգականի ավտոմեքենայում, ոստիկանության ծառայողներն անսպասելիորեն հարձակվել են իր վրա:

Այնուհետև ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկելու ճանապարհին` ավտոմեքենայի մեջ, ոստիկանները բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ հարվածներ հասցնելով գլխի և մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ:

Դավիթ Հ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button