Միջազգային
Մեկնարկել է Նոբելյան շաբաթը


Այսօր մեկնարկել է Նոբելյան շաբաթը: Առաջինը հայտնի են դարձել 2015 թվականի մրցանակակիրների անունները ֆիզիոլագիայի կամ բժշկության բնագավառում: Այն այս տարի շնորհվել է իռլանդացի Ուլյամ Քեմփբելին, ճապոնացի Սատոսի Օմուրային և չինացի Յույում Տուին՝ մակաբուծային ծագում ունեցող հիվանդությունների, այդ թվում մալարիայի բուժման նոր մեթոդների հայտնագործության համար:
Քեմփբելն ու Օմուրան մշակել են “Ավերմետկին” դեղամիջոցը, Տուն՝ “Արտեմիզինին”, դեղամիջոցները զգալիորեն նվազեցրել են մալարիայից մահացության աստիճանը: Հիշեցնենք, որ մրցանակների հանձնման արարողությունը ավանդաբար տեղի է ունենում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը: