Քաղաքական

Խորհրդարանն ընդունեց ՍԴ փոփոխության նախագիծը

լրացվել է ժամը 14։59- ին
lenabadeyanlusinevasilyan

Ազգային ժողովը քվեարկության դրեց «Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» նախագիծը: Կողմ քվեարկեց 104, դեմ՝ 10, ձեռնպահ՝ 3 պատգամավոր:

լրացված 13.30-ին

Այսօր մեկնարկել է Աժ հերթական քառօրյա աշխատանքը, որի ընթացքում նախ որոշվելու է Սահմանադրական բարեփոխումների փաթեթը Հանրաքվեի դնելու հարցը: Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայի ընթացքում պատգամավորները մեծ դժվարությամբ ավարտեցին այս հարցի քննարկումը, անցած երկու շաբաթվա ընթացքում մասնագիտական հանձնաժողովը պետք է որոշեր, թե պատգամավորներից ստացված որ առաջարկներ է ընդգրկում փաթեթում եւ իրականացնում լրացուցիչ փոփոխություններ: Բայց այսօր սեղաններին դրված ամփոփաթերթիկում պատգամավորները իրենց հարցերի պատասխանները չգտան:

Այս ամենից ելնելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց Սահմանադրական բարեփոխումների փաթեթը Հանրաքվեի դնելու հարցը չքվեարկել այսօր, ժամանակ տալ հասկանալու, թե պատգամավորների որ առաջարկներն են ընդունվել, որը՝ ոչ:

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը ԱԺ–ում հանրաքվեի դնելու քվեարկությունը հետաձգվեց մեծ ընդմիջումից հետո՝ 14.30-ին: Մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն՝ իրեն հատկացված 60 րոպե ժամանակում արդեն ներկայացրել է, թե որոնք են եղել ընդունելի առաջարկները եւ ինչ փոփոխություններ է արվել նախագծի վերջնական տարբերակում:

Ընդհանուր առմամբ առաջարկություններ եղել են նախագծի բոլոր գլուխների վերաբերյալ, տեղեկացրել է նախագահի ներկայացուցիչը՝ նշելով, որ ստացել են առաջարկություններ Հանրապետական, ՀՅԴ, Բարգավաճ Հայաստան, Օրինաց երկիր խմբակցությունների կողմից, ինչպես նաեւ ՀԱԿ եւ Ժառանգություն խմբակցությունները ներկայացնող առանձին պատգամավորների կողմից: Առաջարկություններ է ներկայացրել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

 

Back to top button