Տնտեսական
Իրան- Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի համար անհրաժեշտ սարքավորումները Հայաստանում են


Իրան- Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի ֆինանսավորման խնդիրը լուծվել է Իրանի արտահանման զարգացման բանկի շնորհիվ, որի գործադիր տնօրեն Ալի Սալեհբադիի հետ Իրան այցի ժամանակ հանդիպել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Նախարարությունից հայտնում են, որ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքները սկսելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն տեղափոխվել են Հայաստան և նախարար Զախարյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նախանշված ժամկետներում։
Թեհրան այցի ժամանակ հայ Երվանդ Զախարյանը հանդիպել է նաեւ իրանցի իր պաշտոնակցի՝ էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի, նավթի նախարար Բիժան Զանգյանեի հետ։