Միջազգային

«Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են Պալմիրայի Հաղթական կամարը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները շարունակում են սիրիական հնագույն Պալմիրա քաղաքի ավերումը։ Al Arabiya-ի փոխանցմամբ՝ հայտնի է, որ այժմ իսլամիստները պայթեցրել են իրենից հնագիտական բացառիկ արժեք ներկայացնող քաղաքի Հաղթանակի կամարը: Այդ մասին հայտնել է երկրի հնագիտական հուշարձանների պահպանման պետական գործակալության ղեկավար Մաամուն Աբդուլքարիմը։

Պաշտոնյայի փոխանցմամբ՝ ահաբեկիչները ռումբերով էին պատել կամարը դեռևս մի քանի շաբաթ առաջ: Աբդուլքարիմը հավելել է, որ գրոհայինների հաջորդ նպատակը Պալմիրայի ամֆիթատրոնի ու սյունաշարի ոչնչացումն է։

Back to top button