Բողոքի ցույց՝ սահմանադրական փոփոխությունների քննարկմանը զուգահեռ


Սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունն ուղեկցվել է բողոքի ակցիայով: Կեսօրից Ազգային ժողովի շենքի մոտ են հավաքվել փոփոխություններին դեմ հանդես եկող «Ոչ»-ի ճակատի համակիրները: Բողոքի ակցիան առանց միջադեպերի չի անցել: Ցուցարարները փորձել են «Ոչ» մակագրությամբ պաստառներ փակցնել խորհրդարանի դարպասներին, ոստիկաններն արգելել են: Սա ցուցարարները բողոքի ակցիան խոչընդոտելու արհետսական փորձ են գնահատել:
Իրավապահների և բողոքի ակցիայի մասնակիցների բախման արդյուքնում մոտ մեկ տասնյակ ցուցարար բերման է ենթարկվել:
«Չեք անցկացնելու» նախաձեռնության անդամ Արման Գրիգորյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշել է, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը խորհրդարանով չի ավարտվելու: ՈՉ-ի քարոզը շարունակվելու մինչև հանրաքվեն՝ ասել է նախաձեռնության անդամը: