Հասարակություն

Արագած լեռը բարձրացած և մոլորված ՌԴ քաղաքացին ինքնուրույն վերադարձել է

Արագած լեռը բարձրացած և մոլորված ՌԴ քաղաքացին ինքնուրույն վերադարձել է. այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը։

ՏԿԱԻՆ-ը հիշեցնում է, որ հոկտեմբերի 3-ին, ժամը 21.15-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Սերգեյ անունով ՌԴ քաղաքացին երթուղային տաքսիով մոտեցել է Արագած լեռան լանջին գտնվող Քարե լճին, վարորդին հայտնել, որ բարձրանում է սարը և 3 ժամից կվերադառնա, սակայն չի վերադարձել:

Պարզվել է, որ Սերգեյ Չոբրինը (ՌԴ քաղաքացի) հանգրվանել է Աշտարակ քաղաքի Խորենացու փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Կովկաս հոսթելում», որի աշխատակիցներից հաջողվել է ճշտել նրա հեռախոսահամարը:

Բազմաթիվ փորձերից հետո միայն ժամը 24.00-ին հաջողվել է  կապ հաստատել Ս.Չոբրինի հետ, ով հայտնել է, որ ինքն անվաս է, սակայն Քարե լճից մոտ 3 կմ հեռավորության վրա մոլորվել է:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Ժամը 04.20-ին եղանակային պայմաններից ելնելով՝ որոնողական աշխատանքները դադարեցվել են, իսկ ժամը 06.30-ին` վերսկսվել:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատասխանատու Վ.Սիմոնյանը:
Հոկտեմբերի 4-ին, ժամը 09.28-ին որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով Քարե լճի մոտակայք են մեկնել ՄճԿԿ օպերատիվ (8 հրշեջ-փրկարար) և ՀՓՋ-ի օպերատիվ խմբերը (19 հրշեջ-փրկարար):
Ժամը 10.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սերգեյ Չոբրինը ինքնուրույն վերադարձել է:

Back to top button