Մշակույթ
ՌԴ նախագահը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Դուք պատկանում եք հայրենական մշակույթի առաջներդների թվին: Դուք ապրել եւ զգացել եք Ձեր յուրաքանչյուր դերը թե՛ կինեմատոգրաֆիայում, եւ թե՛ թատրոնում, իսկական վարպետի, արարողի հմտությամբ եւ նուրբ հոգեբանությամբ կարողացել եք ներկայացնել ձեր յուրաքանչյուր կերպարի բնավորությունը: Կարեւոր է, որ դուք այսօր էլ ներգրավված եք հետաքրքիր ստեղծագործական ծրագրերում, տաղանդավոր մարդկանց թիմ եք ղեկավարում»,- ասված է ՌԴ նախագահի ուղերձում: