Հասարակություն

Լավագույն մանկավարժները պարգևատրվեցին

sonahakobyan
Ուսուցչի մասնագիտական տոնին ընդառաջ ավանդույթի համաձայն ԿԳ նախարարությունը այս տարի ևս կազմակերպել է “Տարվա լավագույն ուսուցիչ”, “Տարվա լավագույն տնօրեն”, “Տարվա լավագույն դաստիարակ” մրցույթները:  Այս տարի մրցույթին մասնակցել են 44 մանկավարժներ՝ ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Արդյունքներն արդեն հայտնի են և «Ուսուցչի օրվա» նախաշեմին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի Է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցած լավագույն մանկավարժների պարգևատրումը: Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին` իրենց երկարամյա և անբասիր աշխատանքի համար:

 


աշխարհի ավելի քան 100 երկրներում նշվում է ուսուցչի միջազգային տոնը` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոն:  Ամեն տարի ուսուցչի օրվան ընդառաջ ՀՀ ԿԳ նախարարությունը կազմակերպում է «տարվա լավագույն ուսուցիչ», «տարվա լավագույն տնօրեն» և «տարվա լավագույն դաստիարակ» մրցույթները: Արդեն հայտնի են նաև այս տարվա հաղթողների անունները:  Նախարար Արմեն Աշոտյանը՝ շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին` իրենց երկարամյա և անբասիր աշխատանքի համար, նախարարությւոնում կազմակերպված ընդունելության ժամանակ լավագույններին պարգևատրեց «Ոսկե հուշամեդալով», ՀՀ ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով և արժեքավոր նվերներով:

Իր գոհունակությունը հայտնելով միջոցառմանը ներկա տղամարդ ուսուցիչների թվի աճով՝ նախարարը նկատեց, որ դպրոցում տղամարդ ուսուցիչների առկայությունը պայմանավորված է նաև համապատասխան վարձատրությամբ: Ի վերջո տղամարդը պետք է կարողանա նաև ընտանիք պահել անկախ նրանից, թե ինչ մասնագիտությամբ է աշխատում:

Անկախ ամեն ինչից՝ մենք ուժեղ ենք միասին. ձեզ ենք պարտական այն հաջողությունների համար, որ արձանագրում է մեր կրթական համակարգը՝հաշվի առնելով մասնագիտական բոլոր դժվարությունները՝ իր խոսքը եզրափակեց Արմեն Աշոտյանը:

Back to top button