Սիրիական խնդիրը մթագնում է ուկրաինականը. «Նորմանդական քառյակը»՝ Փարիզում


Փարիզում այսօր քննարկվում է ուկրաինական թնջուկը:Ֆրանսիայի մայրաքաղաք են ժամանել Նորմանդական քառյակի երկների` Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի ղեկավարները:
Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուց հետո սա Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումն է արեւմտյան առաջնորդների հետ։
Մինչեւ քառակողմ բանակցությունների մեկնարկը՝ Վլադիմիր Պուտինը կհանդիպի ֆրանսիացի պաշտոնակցի և Գերմանիայի կանցլերի հետ: Կքննարկվի Դոնբասում ընտրությունների անցկացման, շփման գծից զինուժը ետ քաշելու, ԵԱՀԿ դիտորդների մուտքը ապահովելու հարցերը:
Բնականաբար՝ փարիզյան հանդիպումների ժամանակ չի շրջանցվի նաև սիրիական հակամարտությունը, որում, հիշեցնենք, նոր՝ գլոբալ զարգացումներ են գրանցվում Ռուսաստանի կողմից սիրիական պատերազմին անմիջական և անթաքույց մասնակցություն ունենալու որոշումից հետո: