Հասարակություն

ՊԲ կորուստներ և վիրավորներ չունի. ԼՂՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական պաշտպանական գերատեսչության հերթական ապատեղեկատվությունն այն մասին , թե իբր հայկական կողմը հոկտեմբերի 1-ին և 2-ին շփման գծում ունեցել է զոհեր և վիրավորներ: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է.

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ և վիրավորներ, հերթական ապատեղեկատվություն է:

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին:

Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի»:

Back to top button