Նոր պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Արեւմուտքին, ո՛չ Ռուսաստանին. քննարկում


«Լարվածության նոր փուլ՝ հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում» . թեմայի շուրջ Մեդիա կենտրոնում կազմակերպված քննարկմանն այսօր մասնակցել են «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանն ու «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը: Քննարկմանը տեսազանգի միջոցով Լոնդոնից միացել է նաև «Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վալը: Եվ այսպես հայ–ադրբեջանական սահմանային լարվածության կտրուկ աճի պատճառներն ու դրա հնարավոր հետևանքները:
1994-ի զինանդադարից հետո Ադրբեջանն առաջին անգամ, իսկ Հայասատնն ի պատասխան օգտագործեցին խոշոր տրամաչափի հրետանային զենքեր և հրթիռային համակարգեր, արդյունքում զոհվեցին խաղաղ բնակիչներ ու մեծ թվով զինվորականներ: Հայ-ադրբեջանական սահմանի վերջին ընդգծված լարվածությունը «Քաղաքական և միջազգային հետազոտությունների» հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը պայմանավորում է մի քանի գործոններով.
«Լարվածության սրումը նախ և առաջ նավթի գների անկմամբ: Ադրբեջանը հասկանում է, որ երկար ժամանակ միջոցներ չի ունենա պատերազմ սկսելու համար, ուստի փորձում է օգտագործել եղած հնարավորությունը: Երկորոդ գործոնը պայմանավորված է Ադրբեջանի ներքին խնդիրներով: Երրորդ գործոնը, ես կարծում եմ, որ Ադրբեջանն այսօր կողմ է հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայմանը: նա հույս ունի , որ Ռուսաստանի ձեռքով կարող է Ղարաբաղից կտոր պոկել և հասկանում է , որ ռուսական զորքն այնտեղ երկար չեն մնա»:
«Ադրբեջանի դիրքորոշումը երբեք չի փոխվել: Անցած տարիների ընթացքում նա արել է ամեն ինչ միջազգային հանրությանը պարտադրելու իր դիրքորոշումը: Նրա նպատակը ստատուս քվոն վերացնելն է: Նպատակը նույնն է , փոխվել են ընդամենը նպատակին հասնելու միջոցները»,-ասում է «Ռազմավարական և ազգային հետազոտությունների» հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
Քննարկմանը տեսազանգի միջոցով Լոնդոնից միացած «Հանուն միջազգային խաղաղության Կարնեգի հիմնադրամի» վերլուծաբան Թոմաս դե Վալը լայնամաշտաբ պատերազմ սկսելու հետաքրքրություն չի տեսնում ոչ հայկական և ոչ ադրբեջանական կողմերից: Ըստ նրա՝ «հայկական կողմի տեսանկյունից դա հասկանալի է, քանի որ ստատուս քվոն համապատասխանում է նրա հետաքրքություններին, իսկ Ադրբեջանի համար լայնամասշտաբ պատերազմը պարզապես վտանգավոր է»,-ասում է եվրոպացի վերլուծաբանը:
«Հայտնի չէ, թե ինչով կավարտվեն ռազմական գործողությունները: Ադրբեջանական ռեժիմի համար դա չափազանց մեծ ռիսկ է: Ես չեմ կարծում որ Ադրբեջանն ունի ռազմական ներուժ պատերազմ սկսելու համար: Եվ հայտնի չէ թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այդ իրավիճակում: Այդուհանդերձ հակամարտության շուրջ ընդհանուր իրավիճակը վատթարանում է: Եվ այս ամենը կարող է ծանր հարված հասցնել հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
Լարվածության հետագա զարգացումների վերաբերյալ վելուծաբանների տեսեակետները տարբեր են: Աղասի Ենոքյանը կարծում է, որ Մինսկի խմբի համանախագահներին կհաջողվի զսպել Ադրբեջանի պոռթկումները: Մանվել Սարգսյանը իրավիճակի հետագա զարգացումները պայմանավորում է նաև միջազգային գործընթացմներով: «Այն ինչ ունենք այսօր մեկ ամիս ամիս անց կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել: Իրավիճակն, իսկապես անկանխատեսելի է»,-ասում է Սարգսյանը:
Եվրոպացի վերլուծաբան Թոմաս դե Վալի տեսանկյունից այս պահի դրությամբ հստակ է ընդամենը մեկ բան՝ ոչ Արևմուտքը, ոչ Ռուսաստանը այս տարածաշրանում նոր պատերազմ չեն ուզում, որովհետև նրանց բավարարում են արդեն մյուս հակամարտությունները: