Մեկնարկել է «ԴիջիԹեք-2015»-ը


Երևանում այսօր մեկնարկել է և մինչև հոկտեմբերի 4-ը շարունակվելու է ԴԻՋԻԹԵՔ -2015 տեխնոլոգիական ամենամյա ցուցահանդեսը: Այն կազմակերպվել է արդեն 11-րդ անգամ: Տարեցտարի ավելանում է ԴԻՋԻԹԵՔին մասնկացող ընկերությունների թիվը: Եթե անցյալ ցուցահանդեսին մասնակցել է 120, ապա այս տարի՝ 170 ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերություն: Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, տեխնոլոգիական ընկերությունները համախմբվել են, իսկ համախմբման նպատակը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելն է: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբիելյանն ընդգծել է, որ ԴԻՋԻԹԵՔ-ը ոչ միայն վայր է, որտեղ կարելի է տեսնել Հայաստանի տեղեկատվական ընկերությունենրի նվաճումները, այլ վայր է, որտեղ միմյանց հանդիպում են նաև տեխնոլոգիական ընկերությունները:
Արդեն 11-րդ անգամ Երևանում են հավաքվում Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատր ընկերություններն ու մասնակցում արդեն ավանդական դարձած է ԴԻՋԻԹԵՔ ցուցահանդեսին: Երեք օր բարձր տեխնոլոգիաների ընկերությունները ոչ միայն ցուցադրում են իրենց առաջարկները , այլնաև միմյանց հետ են ծանոթանում: Նախորդ տարվա համեմատ, այս տարի 40 տոկոսով ավելացել է մասնակից ընկերությունների թիվը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով տարեցտարի մասնակից ընկերություններն ավելի լուրջ են մոտենում ցուցահանդեսին: Ամենամեծ պահանջարկը էլեկտրոնային կառավարման ոլորտում կառավարությունն ունի, սակայն, ՏՏ ոլորտը գերակա ուղղություն հայտարարած մեր երկրի գործադիր մարմինը, Կարեն Վարդանյանի խոսքով, օգտվում է միջազգային առաջարկներից: Էլեկտրոնային կառավարման հայկական առաջարկները ոչ միայն չեն զիջում միջազգային նմանատիպ առաջարկներին, այլ նաև ունեն առավելություններ
«Հարցրեք նախարարներին, թե ինչ է պատճառը, որ Հայաստանում ունենալով էլեկտրոնային կառավարման բոլոր լուծումները, դուք գնում եք, Էստոնիային պատվեր եք տալիս: Երբ որ լուծումը հայկական է, դու ունես սպասարկում տեղում, զարգացնում ես ներքին շուկան, մարդիկ քեզ հարկեր են մուծում: Երբ որ փողը դուրս ես ուղարկում, զարգանում են այլ երկրնեիրը, այլ երկրներում ես հարկեր մուծում: Էական մեծ տարբերություններ չգիտեմ կան, թե ոչ, բայց հայկական լուծումները բոլորը փորձարկվել են այնպիսի երկրներում, ինչպիսինէ Բելգիան, Սինգապուրը»:
Կառավարությունում հայկական էլեկտրոնային կառավարման առաջարկներից չեն օգտվում, սակայն, հայկական ԶԱՆԳԻ-ից ոչ միայն օգտվում են, այլ նաև ցանկանում են մեծացնել օգտվողների թիվը: Հայկական ԶԱՆԳԻն արդեն մի քանի տարիէ ոչ միայն չի զիջում skype—ին ու viber –ին, այլ նաև մի շարք առավելություններ ունի: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբիելյանը ԶԱՆԳԻ-ի մասին առաջին անգամ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանից է տեղեկացել, ապա նաև սկսել է օգտվել դրանից: Ու բոլորովին էլ պատահական չէ, որ 170 ընկերություններից փոխվարչապետին ամենաշատը հենց hայկական ԶԱՆԳԻՆ դուր եկավ:
«Որովհետև ոնց որ թե մրցունակ է: Հ իմա ես ունեմ ԶԱՆԳԻ, մեզ պետք է ձեր օգնությունը, որ ամեն մեկը ԶԱՆԳԻ ունենա ու զանգի ինձ: Ով ունի ԶԱՆԳի, դրանով եմ իր հետ խոսում: Կապի տեսակետից շատ ավելի կայուն է, եթե 2 G-ով ,եթե չեմ սխալվում, skype-ի լավ չի աշխատում, սա աշխատում է»:
ԶԱՆԳԻ –ի հիմնադիրև տնօրեն Վահրամ Մարտիրոսյանն ասում է, որ ԶԱՆԳԻ-ն աշխատում է անգամ շատ ցածր արագություն ունեցող ինտերնետի պարագայում: Իսկ ամենակարևորը՝ ապահովությունն է, որ խոստանում են ծրագրի հեղինակները: