ՄշակույթՑեղասպանություն 100

Թուրք երգչուհու սիրտը Ծիծեռնակաբերդում է

sonahakobyan
Ամեն տարի ապրիլի 24-ին ազգույթամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնի սիրտը Երևանում է, Ծիծեռնակաբերդում:  Նա ամեն տարի այդ օրը ներողություն է խնդրում հայ ազգից իր նախնիների կատարած ոճրագործության համար: Ծանոթ լինելով իրական պատմությանը, նա երբեք չի խուսափել Ցեղասպանություն բառից, որի համար մեկ անգամ չէ, որ հալածվել է իր հայրենակիցների կողմից: Առաջին անգամ նա Հայաստան է եկել մի քանի տարի առաջ և այցելել Ցեղասպանության հուշահամալիր: Երգչուհին դարձյալ Հայաստանում է, այս անգամ Կոմիտաս Վարդապետին նվիրված փառատոնի շրջանակներում: Ինչո՞ւ է ազգությամբ թուրք երչուհին ժամանել Հայաստան և ի՞նչ է ցանկանում փոխանցել հայաստանյան հասարակությանը :

leman shtehn1

Ազգությամբ թուրք երգչուհի Լեման Շտեհնը Հայաստան է ժամանել Կոմիտաս Վարդապետին նվիրված արդեն ավանդական դարձած փառատոնի շրջանակներում: Թեև սա նրա արդեն 2-րդ այցելությունն է Հայաստան, նա կարծում է, որ իբրև թրքուհի ամեն անգամ պետք է ներողություն խնդրի հայ ազգից իր նախնիների կատարած ոճրագործության համար: Այս առումով պատահական չէ, որ նա  յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին մասնակցում է տարբեր երկրներում տեղի ունեցոց հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին: Ծագումով թուրք երգչուհին համոզված է` մարդն այն ժամանակ է մարդ, երբ առնչվում է իր կեղտոտ անցյալի հետ:

«Իրերը պետք է կոչել իրենց անուններով: Ես լիովին գիտակցում եմ հայ ազգի հետ տեղի ունեցածը և չեմ հասկանում, թե ինչպես կարող է մարդ խուսափել այդ բառից: Բնականաբար, ես ասում եմ, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն: Ավելին՝ ես անընդհատ նորանոր տեղեկություններ եմ հավաքում այդ իրողության մասին և ինչ որ տեղ իմ պարտքն եմ համարում մասնակցել ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված միջոցառումներին»:

leman shtehn2

Պատմում է, որ հայ ազգը իր սրտում է դեռևս պատանեկության տարիներից: Թեև ծնվել է Թուրքիայում, փոքր հասակից տեղափոխվել է Գերմանիա և ապրել այնտեղ: Թուրքիա է վերադարձել արդեն ուսանողական տարիներին , որտեղ էլ հայազգի դասընկերների շնորհիվ   ծանոթացել է հայ ազգին ու հայ մշակույթին:

«Երբ երիտասարդ էի, վերադարձանք Թուրքիա: Միայն այդ ժամանակ իմացա, որ Թուրքիայի տարածքում նախկինում ապրել են հայերը, հայերի բնօրրան է: Ինձ համար նոր աշխարհ բացվեց: Հենց այդ ժամանակվանից սկսվեց իմ կապը հայ երգարվեստի, մշակույթի հետ»:

Լեման Շտեհնը խոստովանեց, որ մեկ անգամ չէ, որ իր հայացքների համար հալածվել է  թուրքերի կողմից: Բայց նա այդ ամենի արդյունքում ոչ միայն չի հանձնվել է, այլև էլ ավելի մեծ եռանդով է շարունակել պայքարը հանուն արդարության: Կոնսերվատորիան ավարտելուց հետո երգչուհին կրկին վերադառնում է Գերմանիա՝ արդեն մշտական բնակության: Դրանից հետո երկար ժամանակ նա չի զբաղվում հայ երգարվեստով, մինչև լսում է  Հրանտ Դինիքի սպանության մասին լուրը:

leman shtehn

«Ինձ ցնցեց, որ մենք կորցրեցինք իմ սիրելի եղբայր Հրանտ Դինքին: Նրա ամենասիրած երգերից էր՝ «Սարի գյոլին» երգը»:

Լրագրողների խնդրանքով Լեման Շտեհնը հատված կատարեց այդ երգից:

Այս երգը նա ներկայացրել է նաև Կոմիտաս Վարդապետին նվիրված փառատոնի շրջանակներում: Թուրք երգչուհին ևս մեկ անգամ ներողություն խնդրեց հայ ժողովրդից, Հայոց ցեղասպանության զոհերից ու նրանց հարազատներից՝ թուրք ժողովրդի կողմից գործված մեղքի համար և հույս հայտնեց, որ հաջորդ այցելությունը Հայաստան տեղի կունենա հաջորդ տարվա ապրիլի 24-ին:

Back to top button