Քաղաքական

Դավութօղլու. ԼՂ խնդրի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա

Թուրքիան մտադիր է շարունակել ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով` «Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքի» հիման վրա, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ նստաշրջանում ելույթի ժամանակ:

«Մենք սատարում ենք նաև Վրաստանի միասնությանը,  տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- հայտարարել է թուրք վարչապետը:

«Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի բոլոր մեր հարևանների խաղաղության, անվտանգության և բարգավաճման տեսակետից: Ցավոք, այդ տարածաշրջանն անկայուն և թուլացած է մնում երեք հիմնական հակամարտությունների պատճառով: Այդ հակամարտությունները դեռ կարգավորված չեն»,- Թուրքիայի վարչապետի խոսքերն է մեջբերում «Sputnik Ադրբեջանը»:

Back to top button