Հասարակություն

Քաղաքացին հայտնել է, որ ոստիկանները հանցագործության դեպքը թողել են անհետևանք

Քաղաքացի Մուրազ Կ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հոկտեմբերի 5-ին անհայտ անձը գողացել է իրեն պատկանող 150 հազ. ՀՀ դրամ արժողությամբ գույքը, որի մասին բազմիցս հայտնել է ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցներին: Վերջիններս տեղեկանալով հանցագործության դեպքի մասին, դրան օրինական ընթացք չեն տվել, հանցագործության վերաբերյալ իրենից հաղորդում չեն ընդունել, համապատասխան արձանագրություն չեն կազմել՝ էական վնաս պատճառելով իր իրավունքներին և օրինական շահերին:

Քաղաքացի Մուրազ Կ.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Back to top button