Հասարակություն

Մայրը 8- ամյա որդուն մուրացկանության է ուղարկել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչուհու կողմից 8-ամյա որդուն մուրացկանության հետ կապված գործողություններ կատարելուն ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի  բնակչուհի, ազգությամբ ռուս, 3 անչափահաս երեխաների մայր Տ. Պիսարևան իր անչափահաս 8-ամյա որդուն 2015 թվականի հունիս-օգոստոս ամիսներին պարբերաբար ներգրավել է մուրացկանություն կատարելու մեջ: 8-ամյա տղան Վանաձոր քաղաքի մարդաշատ վայրերում մոր հորդորով տարբեր քաղաքացիներից մուրացել և նրան է փոխանցել գումարներ, որոնք վերջինս տնօրինել է՝ ըստ իր հայեցողության:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button