Մշակույթ

ՀՀ նախագահը ցավակցել է Ժան Տեր- Մերկերյանի մահը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Մերկերյանների ընտանիքին՝ հանրահայտ ջութակահար, Հայաստանի ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր Ժան Տեր-Մերկերյանի մահվան կապակցությամբ:

«Ժան Տեր-Մերկերյանը հայ երաժշտական մշակույթի ամենավառ ներկայացուցիչներից էր: Նրա կատարողական արվեստը և մանկավարժական գործունեությունը էապես նպաստել են Հայաստանում դասական արվեստի զարգացմանն ու հարստացմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում անվանի երաժշտի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Back to top button