Հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է արբանյակային նոր պարամետրերով


Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն այսօրվանից՝ հոկտեմբերի 1-ից, հեռարձակվում է արբանյակային նոր պարամետրերով: Եվրոպայում բնակվող մեր հայրենակիցներն այսուհետ Հանրային հեռուստաընկերություն կարող են դիտել արբանյակային հետեւյալ պարամետրերով՝
Satellite Details
1, Satellite: HotBird 13C
2.Orbital position: 13.0 degrees East
3.Transponder number: 007
4.Downlink signal frequency: 11334.33 MHz
5.Downlink polarisation: Horizontal
6, Channel: DVB — S
7, Symbol Rate: 27500 Mbaud
8, FEC: 3/4
9.Modulation:QPSK
10. Service id Armenia 1 TV
Այս փոփոխությունը կնպաստի հեռարձակման որակի լավացմանը, թույլ կտա հեռուստադիտողներին հետեւելու հաղորդումներին՝ ինչպես ձայնային առավել լավ որակով, այնպես էլ պատկերի առավել հստակությամբ:
Առաջին ալիքի հեռուստադիտողները համապատասխան տեխնիկական տվյալներին կարող են ծանոթանալ հեռուստաընկերության պաշտոնական կայքում հետեւյալ հասցեով՝ http://www.1tv.am/hy/satellites/
Հիշեցնենք, որ Առաջին ալիքը հասանելի է Հյուսիսային Ամերիկայում, ամբողջ Եվրոպայում, Ռուսաստանում եւ Մերձավոր Արեւելքում: