Հասարակություն

Հայաստանի ընդհանուր բնակչության 11.5 տոկոսը տարեց է

alisagevorgyanlenabadeyan
Այսօր աշխարհը տոնում է տարեցների միջազգային օրը: ՄԱԿ-ի ընդունած չափանիշներով տարեց է համարվում 65 տարեկան լրացած անձը:  Կյանքի միջին տեւողությունը Հայաստանում կանանց համար համարվում է 77.9 տարին, իսկ տղամարդկանց համար՝ 71.5-ը: Ի դեպ՝ տարեցների թիվը Հայաստանի ընդհանուր բնակչության թվաքանակի 11.5 տոկոսն է: ՄԱԿ-ի չափանիշներով արդեն մեր երկիրը համարվում է ծերացող, եթե հատենք 12 տոկոսի շեմը՝ կհամարվենք արդեն ծերացած երկիր: Իսկ երիտասարդ երկրները նրանք են, որտեղ ընդհանուր բնակչության ընդամենը 5-6 տոկոսն են կազմում ծերերը: Այդպիսի երկրներն, իրականում, աշխարհում շատ չեն: Այս եւ այլ խնդիրները`«Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:

Back to top button