Միջազգային
Թուրքիայում կանգառում ավտոբուսը վրաերթ է կատարել. կա 11 զոհ


Թուրքիայում ավտոբուսը վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած մարդկանց: Զոհվել է 11 մարդ, 8-ը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ:
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքապետարանի տրամադրած տեղեկության համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցնել է կառավարումը անվադողի վնասման պատճառով և վրաերթի ենթարկել կանգառում սպասող մարդկանց: