Հասարակություն

Էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չկա.վարչապետ

hasmikdilanyan
Տաշիր Գրուպի ՝ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության բաժնետոմսերը գնելու մասին  պաշտոնական հայտարարությունն այսօր կառավարության նիստի սկզբում  հնչեցրել է  ՀՀ վարչապետ հովիկ Աբրահամյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ իշխանություննրն են  դիմել Սամվել Կարապետյանին՝ խնդրելով, քննարկել «ԻՆՏԵՐՏ ՌԱՕ» ընկերության հետ  Հայաստանի Էլեկտրական Ցանցեր ընկերության բաժնետոմսերի  ձեռքբերման հարցը:     

«Մեր խնդրանքով, ՏԱՇԻՐ խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Միաժամանակ, ՏԱՇԻՐ խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունը ամսական մինչև 250 կիլովատ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար, ինչի համար մեր հայրենակցին հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը: Մանրամասնեմ մեր մոտեցումը: Հայաստանի Հանրապետության 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը: Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»:

Հովիկ Աբրահամյանը հայտարաել է, որ էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Միժամանակ նա նշել է, որ հարցը քննարկել են ՀՀ նախագահի հետ, և որոշել,որ կառավարությունը ամեն ինչ կանի, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա:

 

Կարդացեք նաև
Close
Back to top button