ԵՄ- ն ու ԵԽ- ն 2,2 մլն եվրո են տրամադրում Հայաստանին՝ բարեփոխումների համար


«Աշխատենք միասին խթանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը, Եվրոպայի խորհուրդը». ԵՄ հետ համատեղ Արևելյան գործընկերության 6 երկրներում 2015-2020 թվականների ընթացքում կիրագործի Ծրագրային համագործակցության կառուցակարգ ծրագիրը, որի մասին այսօր լրագրողներին պարզաբանումներ են ներկայացրել ԵՄ եւ ԵԽ ներկայացուցիչները:
Ծրագրային համագործակցության կառուցակարգ կամ կարճ` ԾՀԿ կոչվող ծրագիրը հավանության է արժանացել 2014 թվականին։ Այն նպատակ ունի Արևելյան գործընկերության 6 երկրներում խթանել մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և իրավունքի գերակայությունը:
ԵՄ-ն ու Եվրոպայի խորհուրդը ծրագրին կաջակցեն ինչպես ֆինանսապես, այնպես էլ խորհրդատվությամբ ու բուն գործողությունների իրագործման գործիքներով: ԾՀԿ-ն աշխատանք է տանելու 4 ուղղություններով՝ կրթուրթայն համակարգում, կոռուպցիայի դեմ պայքարում, բանտերում վատ վերաբերմունքի ու խոշտանգումների դեմ, ասաց Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան։
Հայաստանում ծրագրերի իրականացման բյուջեն 2.2 մլն է եվրո է: Միայն ընտրական բարեփոխումների 2015-2017թթ-ի համար կհատկացվի 95 հազար եվրո, Հայաստանի բանտերում մարդու իրավունքների պաշտպանության ու առողջապահության համար՝ 900 հազար եվրո, քրեակատարողական համակարգի բարեփոխումների համար՝ 500 հազար եվրո և կրթական ոլորտում բարեկարգության ու կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ 400 հազար եվրո: