Հասարակություն

Այսօր կառավարությունում

hasmikdilanyan

Կհաստատվի «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագիրը

Այսօր հինգշաբթի է և կառավարությունն իր հերթական նիստն է անցակցնելու: Գործադիրի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերից մեկով, հաստատվելու է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016 թվականի ծրագիրը»: Այն ԱԺ է ներկայացվելու ՀՀ 2016թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հետ միասին: Ծրագրի համաձայն, 2016թ Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով, գազի, էլեկտրաէներգիայի ու ոռոգման ջրի մասնակի փոխահատուցում կտրամադրվի:

2016 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագիրը կհաստատվի

Կառավարությունն այսօր հաստատելու է 2016 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագիրը: 2016 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են` բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը, բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը, բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության ապահովումը, սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության ապահովումը: Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգով:

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագիրը կհաստատվի

Կհաստատվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության 2016 թվականի տարեկան ծրագրին և միջոցառումների ցանկը: Նախագծի հաստատման հիմնական նպատակը Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն է. ինչպես նաև նրանց սոցիալական ներառման համար կենսագործունեության բոլոր ոլորտներում հավասար պայմանների ստեղծմանն ու հավասար հնարավորությունների ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը: 2016 թվականը հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու նպատակով՝ ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի հայտարարելու և հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարվա հետ կապված միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: 2015թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված 198619 հաշմանդամություն ունեցող անձանց 65,9 %-ը աշխատանքային տարիքի են, որոնցից զբաղված է միայն 8-9%-ը: 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության մարզային և տարածքային կենտրոններում, որպես աշխատանք փնտրող, գրանցված է եղել 2056 հաշմանդամություն ունեցող անձ, 2014 թվականի ընթացքում իրականացվող ծրագրերում ընդգրկվել են 689-ը, աշխատանքի են ընդունվել 324-ը, այդ թվում՝ 245-ը ծրագրերում ընդգրկված անձանցից: Հաշմանդամություն ունեցող 345 անձ: Փոքր դրամաշնորհների աջակցությամբ 16 սոցիալական ձեռնարկություններում աշխատանքով ապահովվել է 165 հաշմանդամություն ունեցող անձ: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության սոցիալական պաշտպանության համակարգերի հզորացման ծրագրի աջակցությամբ «Հայաստանի կույրերի միավորում» հասարակական կազմակերպության Էջմիածնի ուսումնաարտադրական կազմակերպությունում և Ճամբարակի «Աստղացոլք» հասարակական կազմակերպությունում գործում են փորձնական սոցիալական կազմակերպություններ: Սոցիալական կազմակերությունների հիմնումը ուղղված է մի կողմից հաշմանդամ անձանց սոցիալական խնդիրների լուծմանն ու նրանց համար հնարավորինս հավասար պայմանների ապահովմանը, մյուս կողմից նրանց աշխատանքային ներուժը հասարակությանը ի շահ ներդնելուն:

Կհաստատվի Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագիրը

Հաստատվելու է նաև Զբաղվածության կարգավորման 2016 թվականի պետական ծրագիրն ու միջոցառումների ցանկը: Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխա-տաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակի բարձրացմանը, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը: Ամենամյա ծրագրի նպատակը բնակչության կայուն և արդյունավետ զբաղվածության ապահովման համար պայմանների ստեղծումն է: Այն ուղղված է աշխատաշուկայի լարվածությունը մեղմելուն, զբաղվածության ակտիվ ծրագրերի միջոցով աշխատաշուկայում անմրցունակ անձանց` ըստ առաջնահերթությունների կայուն զբաղվածության և ինքնազբաղվածության խթանմանը, աշխատանք փնտրողների, հատկապես` հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության մակարդակի բարձրացմանը, գործատուների կողմից ներկայացված թափուր աշխատատեղերը որակյալ մասնագետներով համալրելուն, ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման շրջանակներում աշխատաշուկայում անմրցունակ խմբերի արդյունավետ և կայուն զբաղվածության ապահովմանը: 2009-2010թթ գործազրկության մակարդակը աճ է գրանցել, 2009թ.-ի 18.7%-ից` 2010թ.-ին կազմելով 19%, ինչը դիտարկվող ժամանակահատվածի ամենաբարձր ցուցանիշն է: Այնուհետև, 2011-2013թթ. ընթացքում այն սկսել է աստիճանաբար նվազել մինչև 16.2%, 2013թ.-ին և 2014թ.-ին դարձյալ աճել է` կազմելով 17.6% (տե՛ս գծապատկեր 1-ը): 2015թ.-ի առաջին եռամսյակում հանրապետությունում գործազրկության մակարդակը կազմել է 19.1%` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 1.4 տոկոսային կետով:

Ըստ «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2015թ. հունվար-հունիսին» հրապարակման, 2015 թվականի հունիսի վերջին մեկ թափուր աշխատատեղիծանրաբեռնվածությունը կազմել է 48 մարդ, որը 2014թ.-ի նույն ամսվա նկատմամբ կազմել է 126,5 %: 2009-2014թթ. ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գործազուրկների թվաքանակը ամենաբարձրն է եղել 2010թ.-ին (278.2 հազար մարդ), որի աճը 2009թ.-ի նկատմամբ կազմել է 104,6%: Ընդ որում, 2010թ.-ից սկսած ցուցանիշը տարեցտարի նվազել է և 2013թ.-ին արձանագրվել է դիտարկվող ժամանակաշրջանի համար ամենացածր մեծությունը՝ 224.6 հազար մարդ (2009թ. նկատմամբ այն նվազել է 15.5%-ային կետով): 2014թ.-ին 2013թ.-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տնտեսությունում դարձյալ գրանցվել է գործազուրկների թվաքանակի աճ, որի արդյունքում գործազուրկների ընդհանուր թվաքանակը կազմել է 242.1 հազար մարդ: Գործազուրկների շրջանում առավել մեծ տեսակարար կշիռ են կազմում ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները, որոնց թիվը 2009-2010թթ.-ին աճել է 8,6%-ով՝ 108,3 հազար մարդուց հասնելով մինչև 117.6 հազար մարդ: Այնուհետև, հաջորդ երկու տարիներին (2010-2012թթ.) այն համարյա նույն տեմպերով նվազել է` 2012թ.-ին կազմելով 94.6 հազար մարդ, ինչը նույնպես համարվում է որպես ուսումնասիրվող ժամանակահատվածի նվազագույն մեծություն: Մտահոգիչ է այն փաստը, որ 2009-2013թթ. գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների թվաքանակը նվազել է 29.8%-ով: Գծապատկեր 3-ի դիտարկումը ցույց է տալիս, որ ուսումնասիրվող ժամանակահատվածում էական փոփոխությունների է ենթարկվել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցող գործազուրկների թվաքանակը, իսկ հիմնական ընդհանուր, տարրական ու ոչ լրիվ տարրական կրթություն ունեցող գործազուրկների թվաքանակները էական փոփոխություններ չեն կրել: 2009-2011թթ. 23.7%-ով աճել է միջին մասնագիտական և թերի բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկների թվաքանակը, որն այնուհետև նվազման միտում է դրսևորել` 2013թթ.-ին 2011թ.-ի նկատմամբ նվազելով 18,5 %-ով:

Հանրային հեռուստաընկերության հողամաս կտրամադրվի

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում նոր, ժամանակակից տեխնիկական հնարավորություններով տաղավար կառուցելու նպատակով Հանրային հեռուստաընկերությանն այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողամասից 1,4 հա մակերեսով անհատույց օգտագործման իրավունքով հողամաս կտրամադրվի: Տաղավար կառուցելու նպատակով վարչապետին է դիմել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը:

Back to top button