Քաղաքական

Ադրբեջանն իր քայլով հասունացնում է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը.Շավարշ Քոչարյան

hasmikdilanyan
«Ադրբեջանն անցել է բոլոր սահմանները, խոսքը ոչ միայն վերջին գործողությունների մասին է, այլև այն լկտիությանը, որով նա վերաբերում է միջազգային իրավունքին ու իր իսկ ստանձնած պարտավորություններին»,-այսօր՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ 1994-ի զինադադարը կնքվել է հենց Ադրբեջանի խնդրանքով: 1995-ին էլ կնքվել է  Զինադադարի ռեժիմը ամրապնդելու մասին պայմանագիրը:

Շավարշ Քոչարյան. «Ստացվում է, որ իր համար միջազգային իրավունքը ոչինչ է: Այսինքն մոտավորապես նույն վարվելակերպն են դրսևորում այսօրվա ահաբեկչական տարբեր կազմակերպությունները: Նույն ձեռագիրն է՝ մարդկանց սպանելը, հուշարձանները ոչնչացնելը: Խոսքը նույն Ջուղայի խաչքարերի մասին է: Այնպես որ ինձ թվում է Ադրբեջանն իր քայլով մոտեցնում է, որպեսզի հասունանա ԼՂՀ  միջազգային ճանաչման գործընթացը: Ադրբեջանը համապատասխան հակակահարված ստանում է, կարծում եմ մոտակա ժամանակում խելքը գլուխը կհավաքի»:

Back to top button