Հասարակություն

Քննչական բաժնի պետը պաշտոնեական կեղծիք է թույլ տվել

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազը հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում Բորիս Ա.-ի կողմից դիպլոմ կեղծելու և Վահան Ա.-ի կողմից ակնհայտ կեղծ դիպլոմ օգտագործելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քրեական գործի նյութերում առկա է Արաբկիրի քննչական բաժնի պետի գրությունն այն մասին, որ Արաբկիրի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ, ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվող Բորիս Ա.-ի վերաբերյալ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցանքի կատարման վաղեմության ժամկետի անցման հիմքով, մինչդեռ քրեական գործում բացակայում է վերը նշված գրության համար հիմք հանդիսացող Բորիս Ա.-ի  նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշումը:

Պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք նաև
Close
Back to top button