ԿարևորՀասարակություն

Գլխ. դատախազ. Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը կվերանայվի (լրացված)

լրացվել է ժամը 18։43- ին

lusinevasilyan

Եվրախորհրդի ու Եվրամիության պաշտոնյաների, իրավական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ այսօր տրվել է նոր ՝ երկամյա ծրագրի մեկնարկը, որի թիրախը քրեական արդարադատության ոլորտն է: Եվրոպական աջակցությունն ուղղվելու է հատկապես օրենսդրության բարեփոխմանը, մասնագետների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը:  Քննարկմանը մասնակցող գլխավոր դատախազին ուղղված հարցերը, սակայն վերաբերել են ոչ այնքան ծրագրին, որքան իրավական ոլորտի կոնկրետ , հասարակական հնչեղություն ձեռ բերած խնդիրներին:

 

Աջակցություն Հայաստանի քրեական արդարադատության համակարգին. Արևելյան գործընկերության 6 պետություններում , այդ թվում Հայաստանում մեկնարկող ծարգիրը փորձելու է նպաստել ներպետական մակարդակում եվրոպական չափանիշների ավելի գործուն կիրառմանը: Ծրագիրը փորձելու է օժանդակել Հայաստանում քրեական օրենսդրության բարելավմանը, հատկապես  խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մեխանիզմները  կայացնելուն: Ծրագրի տևողույթուոնը երկու տարի է, բյուջեն ՝ 500 հազար եվրո, ազգային գործընկերները՝ արդարադատության նախարարությունն ու Արդարադատության ակադեմիան:

Ոլորտի պատասխանատուներն այսօր խիստ կարևոր համարեցին մեկնարկող ծրագիրը, ընդգծեցին, որ այն սկսվում է Հայաստանի քրեական արդարադատության ոլորտի հիմնարար ակտերի բարեփոխման փուլում։ Այս փուլում բոլոր հիմանական օրենսգրքերը նորացման փուլում են: Մասնավորապես՝ խորհրդարանում է Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագիծը, արդեն մշակվել և շրջանառության մեջ է դրվել Քրեական նոր օրենսգիքրը, մշակման փուլում է Քրեակատարողական օրենսգրքի նախագծիը: Այս բոլոր ակտերով փորձ է արվելու շտկել գործող օրենսգրքերում առկա թերություններն ու հակասությունները, իրավուքների պաշտպանության ավելի լուրջ կառուցակարգեր ու երաշխիքներ ամրագրել:

Ծրագրի ներկայացումից հետո, սակայն, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ուղղված հարցերը ոչ այնքան հայաստանյան քրեակատարողական համակարգի ապագայի, որքան  ներկայի մասին էին,  և ոչ թե ընդհանուր հարցերի, այլ կոնկրետ դեպքերի ու խնդիրների:

Օրինակ, պարզվե°ց արդյոք, թե իրավապահ մարմիններից որի բացթողման արյունքն էր, որ քրեական գործով անցնող Վահան Մարտիրոսյանը կարողացավ անարգել հեռանալ երկրից ու հայտնվել հարևան երկրում:

«Ես դատախազներին հանձնարարություն եմ տվել, որպեսզի նախաքննության ընթացքում կիրառելի դարձնեն հետևյալ կանոնը` ցանկացած անձի` կասկածյալ կամ մեղադրյալ, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է ստորագրություն չհեռանալու մասին, ապահովեն, որ քննիչները անձնագիրը կարողանան վերցնել, որպեսզի անձը չկարողանա դուրս գալ երկրից»:

Գլխավոր դատախազի խոսքով՝  կասկածյալի անձնագիրը վերցնելու պարտադիր պայման օրենսդրությամբ այսօր սահմանված չէ և  քննիչի հայեցողությունն է ՝ վերցնել կասկածյալի անձնագիրը, թե՝ ոչ: Նոր հանձնարարականով դա պարտադիր կդառնա և, ըստ դատախազի,  կկանխի նման իրավիճակները հետագայում:

Առայժմ պարզ չէ ՝ կփոխվի՞ Սյունքի մարզպետի որդու խափանման միջոց կալանքը, թեեւ այդ հավանականությունը կա: Գլխավոր դատախազությունը նախաքննական մարմնից ստացել է նման պահանջով միջնորդություն: «Նախաքննական մարմինը գտել է, որ առերեսման արդյունքում նոր հանգամանքներ են ի հայտ եկել, և գործը հսկող դատախազը կնայի ու իր կարծիքը կհայտնի»:

Գևորգ Կոստանյանը ստիպված եղավ նաև անդրադառնալ իր եկամուտների,  ստացած նվերների հարցին: Առիթը լրատվամիջոցների այն հրապարակումներն են, որոնք վերաբերում են գլխավոր դատախազի հայտարարագրած ունեցվածքին ու եկամուտներին: Լրատվամիջոցները , մասնավորապես , գրել էին, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, 2011 թվականի տարեսկզբին զինդատախազ նշանակվելով, մինչ տարեվերջ 39 միլիոն դրամի եկամուտ է կուտակել: Ընդ որում՝ այդ գումարից 35 միլիոն դրամը նա հայտարարագրել է որպես նվիրատվություն:

Այդ նույն տարվա ընթացքում կրկնապատկվել են նաև գլխավոր դատախազի  կնոջ դրամական միջոցները: Գևորգ Կոստանյանն այսօր լրագրողներին վստահեցրեց. զինդատախազի և գլխավոր դատախազի պաշտոնում որևէ նվիրատվություն չի ստացել: «2011-ի հայտարարարգրերը  ներկայացնում են 2010-ին վերաբերող տվյալներ: Ուզում եմ միայն մեկ բան վստահեցնել. ոչ որպես զինդատախազ, ոչ էլ որպես գլխավոր դատախազ որևէ մեկից որևէ նվեր չեմ ստացել և չեմ էլ ստանա»:

Վերադառնալով բուն թեմային՝ Եվրամիության աջակցությամբ մեկնարկող ծրագրին, գլխավոր դատախազը դրա առանցքային բաղադրիչ համարեց խոշտանգումների, վատ վերաբերմունքի դեպքերի դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելը: Նկատեց, որ խորհրդարանում ընթացիկ տարվա առաջնահերթությունները ներկայացնելիս առանձնացրել էր հենց այս  ուղղությունը: Նոր ծրագիրը, ըստ գլխավոր դատախազի, նպաստելու է, որ այս ուղղությամբ տեղաշարժ արձանագրվի:

 

Back to top button