ԿարևորՄիջազգային

Սիրիական խաղաքարտը փոխում է ռուս- արեւմտյան մերձավորարեւելյան աշխարհաքաղաքականությունը

marlenahovsepyan

Սիրիայի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունները վկալում են, որ Ռուսաստանիh որոշ չափով հաջողվում է դուրս գալ միջազգային մեկուսացումից և ստիպել Արևմուտքին կարևոր աշխարհաքաղաքական խնդիրների շուրջ հաշվի նստել իր հետ: Այսօր հայտնի է դարձել, որ Մոսկվան մտադիր է մասնակցել Սիրիայի ռազմական գործողություններին, ինչը Մերձավոր Արևելում կարող է լրջորեն փոխել ուժերի վերադասավորությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստացել է Դաշնության խորհրդի համաձայնությունը Սիրիա զորք ուղարկելու համար: Նախագահ Պուտինը Դաշնության խորհրդի քննարկմանն էր ներկայացրել արտերկրում Ռուսաստանի Զինված ուժերի զորակազմի տեղակայման համաձայնության մասին որոշման առաջարկը: Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Դաշնության խորհուրդը հավանության է արժանացրել Պուտինի դիմումը:

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը հայտնել է, որ խոսքը ոչ թե ցամաքային գործողության, այb ռազմաօդային ուժերը կիրառելու մասին է: «Ցամաքային գործողությունը, ինչպես ավելի վաղ հայտնել էր մեր նախագահը, բացառված է, Ռուսաստանը Սիրիայում կիրառելու է միայն օդուժը՝ նախագահ Բաշար Ասադի խնդրանքով: Ռազմական գործողության նպատակը բացառապես օդային աջակցությունն է Սիրիայի կառավարական ուժերին «Իսլամական պետության» դեմ պայքարում»,-  Իվանովի խոսքերը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները:

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ Սիրիայում ռազմական գործողության միակ լեգիտիմ մասնակիցը Ռուսաստանն է, քանի որ «այլ երկրում զինուժի կիրառումը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով կամ երկրի լեգիտիմ իշխանությունների խնդրանքով»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ճշգրտել են, որ ահաբեկիչների դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին ռուսական կողմը կտեղեկացնի Բաղդադում ամերիկյան ներկայացուցչությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաղդադում «Իսլամական պետության» դեմ պայքարի կոորդինացիոն կենտրոն է ստեղծվում՝ Ռուսաստանի, Սիրիայի, Իրանի և Իրաքի մասնակցությամբ: Վաշինգտոնին դրա մասին հայտնել էին պոստֆակտում:

Վաշինգտոնում կարծում են, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը կարող է օգտակար լինել Միացյալ Նահանգների համար։ Պետքարտուղար Ջոնր Քերին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ներքաշվելով սիրիական հակամարտության մեջ Մոսկվան ինքն իրեն դնում է բարդ դրության մեջ և վաղ թե ուշ ստիպված է լինելու փոխել քաղաքական կուրսը:

«Եթե Վլադիմիր Պուտինը բացահայտորեն սկսի պաշտպանել Ասադին, Իրանին և «Հեզբոլլահին», ապա կունենա լուրջ խնդիրներ մերձավորարևելյան երկների հետ, որոնց բնակչության մեծ մասը սունիներ են: Իսկ դա նշանակում է, որ նա կարող  դառնալ սունի-ջիհադականների թիրախը»,- ասել է Քերին՝ հավելելով, որ քանի դեռ Ասադն է ղեկավարում Սիրիան, այդ երկրում խաղաղության հաստատումն անհնարին է:

Նշենք, որ սիրիական ճգնաժամն ու Բաշար Ասադի հետագա ճակատագիրն է նախօրեին դարձել Պուտին-  Օբամա երկար ընդիմիջումից հետո կայացած բանակցությունների առանցքային թեման: Ընդ որում՝ ըստ քաղաքագետների՝Սիրիայում համատեղ ռազմավարության վերաբերյալ  արմատական պայմանավորվածություններ Մոկվային և Վաշինգտոնին այդպես էլ չի հաջողվել ձեռք բերել:

Թեև այս պահին Ռուսաստանն ու Արևմուտքը համակարծիք են «Իսլամական պետության» դեմ պայքարելում, սակայն Բաշար Ասադին Մոսկվան շարունակում է դիտարկել որպես ահաբեկիչներին դիմակայող հիմնական ուժ, մինչդեռ՝ ամերիկացկները համոզված են, որ նա գիտակցաբար է երկում կրոնական հակամարտություն հրահրում:

Սիրիական իրադարձություններն ունեն նաև մի շարք այլ մասնակիցներ, հակամարտությունը, ինչպես համարում են քաղաքագետները, արտացոլում է տարածաշրջանի գլխավոր ուժերի՝ Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև առկա խորը տարաձայնությունները:

Այն, որ արևմտյան տերությունների դիրքորոշումը չի փոխվել, վկալում է նաև Ֆրանսուա Օկանդի հայտարարությունը։ «Ֆրանս պրեսը», հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, հայտնում, է Ֆրանսիան սկսել է իրականացնել Բաշար Ասադի ռազմական հանցագործությունների հետաքննություն: Ըստ գործակալության իրազեկ աղբյուրների՝ նախաքննությունը սկսվել է սեպտեմբերի 15-ին:

Արևմտյան լրատվամիջոցները շարունակում են ենթադրություններ անել, թե որոնք են Մերձավոր Արևելքում Ռուսաստանի իրական նպատակները՝ կասկածի տակ դնելով այն վարկածը, համաձայն որի՝ Ռուսաստանի նախագահի համար կարևոր է պահպանել Բաշար Ասադի ռեժիմը:

Independent պարբերականն այսօր գրել է, որ Պուտինը մինչև նոյեմբերի սկիզբ մտադիր է անցնել գրոհի Սիրիայում: «Գրոհը կլիներ կամ կլինի Մերձավոր Արևելքում Ռուսաստանի նոր ազդեցության խորհրդանիշ: Եթե «Իսլամական պետության», ինչպես նաեւ Պուտինին ատող չեչեն գրոհայինների թևերը հաջողվի կտրել, ապա Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ն ստիպված կլիենեն բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով»,- գրում է պարբերականը:

Հոդվածագիր Ռոբերտ Ֆրիսկի համոզմամբ՝ Ռուսաստանը սիրիական բանակը նախապատրասելու է իսլամիստներից հնագույն Պալմիրա քաղաը ազատագրելու համար:

Back to top button