Միջազգային

Ռուսաստանը օդային հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ դիրքերին

Ռուսաստանն սկսել է Սիրիայում օդային հարվածներ հասցնել «Իսլամական պետության» դիրքերին։ Այսօր Ռուսաստանի Օդա- տիեզերական ուժերը, որի կազմում գործում են Ռազմաօդային ուժերը, կետային հարվածներ են հասցրել ահաբեկիչների ցամաքային թիրախներին։

«Ռուսաստանի ՕՏՈՒ ինքնաթիռները հարվածներ են հասցնում ԻՊ ահաբեկչական խմբավորման ռազմական տեխնիկային, կապի հանգույցներին, տրանսպորտային միջոցներին, զենքի, զինամթերքի եւ վառռելիքա- քսուկային նյութերի պահեստներին»,- հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ- ին։

Նախարար Սերգեյ Շոգյուն նաեւ գործողությունների մասին տեղեկացրել է ՀԱՊԿ իր պաշտոնակիցներին։

Back to top button