Միջազգային

Բաշար Ասադի հարցով ԱՄՆ դիրքորոշումը փոխվել է

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հարցով ԱՄՆ դիրքորոշումը փոխվել է,- փոխանցում է CNN-ը։ Հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը նվիրված է եղել Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը, Քերին հայտարարել է, որ Ասադը պետք է լքի նախագահի պաշտոնը «համակարգված անցումային շրջանի» շրջանակում։

Նշվում է, որ այդպիսով պետքարտուղարը խոստովանել է Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունը, քանի որ նախկինում Վաշինգտոնը պահանջում էր Ասադի անհապաղ հրաժարականը։ Քերին խոստովանել է, որ Ասադի շուտափույթ հեռանալը կհանգեցնի սիրիական հասարակության ներսում պայթյունի, որը միայն կփչացնի իրավիճակը։ Սակայն,  պետքարտուղարն ընդգծել է, որ, վերջին հաշվով, սիրիացի նախագահի հրաժարականը խաղաղության վերջնական նվաճման պայման է։ Քերին հայտարարել է, որ սիրիական ճգնաժամում Ռուսաստանի ավելի ակտիվ ներգրավվածությունը ԱՄՆ-ի համար հնարավորություն է՝ ճգնաժամի լուծման քայլեր անելու համար։

Back to top button