Հասարակություն

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նախագահին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային։ Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, ուղերձում ասվում է.

« Մեծարգո Ռաուլ Ջումկովի,

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` Ազատագրման և Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ:

Իր հնագույն պատմության ընթացքում եղբայրական Աբխազիան անցել է շատ փորձությունների միջով, միշտ հաղթահարել է դրանք պատվով ու արժանապատվորեն: Աբխազիայի հաղթանակների գրավականը հանդիսանում են նրա ժողովուրդներին հատուկ հայրենասիրությունը, անսասան հավատը, համախմբվածությունը, ամեն պահի հայրենիքի պաշտպանության դիրքերում կանգնելու պատրաստակամությունը:

Այսօր Աբխազիայի Հանրապետությունը դինամիկ զարգացող երկիր է, որը հաստատակամորեն նայում է դեպի ապագան և անշեղորեն ամրապնդում է իր անկախ պետականությունը:

Մենք անկեղծորեն ուրախ ենք ձեր բոլոր հաջողությունների համար:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Ռաուլ Ջումկովի, և Աբխազիայի Հանրապետության ողջ ժողովրդին` այս մեծ տոնի կապակցությամբ:

Խաղաղություն և բարգավաճում եղբայրական Աբխազիային»:

 

Back to top button