Միջազգային
Google-ի դուդլը նվիրված է NASA-ի բացահայտմանը


Google-ն այսօրվա իր դուդլով անդրադարձել է NASA-ի բացահայտմանը, ըստ որիՄարսի վրա գետեր են հայտնաբերվել:
Նշվում է, որ ներկայումս Մարսի վրա գոյություն ունեն սեզոնային բնույթի աղի հեղուկ ջրի հոսանքներ: Դրանք հայտնվում են տարվա տաք եղանակին և անհետանում ցրտերին: Ըստ նկարագրության՝ աղի հեղուկ ջրի հոսանքները հայտնվում և անհետանում են բլուրների լանջերին: Դրանց ընդհանուր լայնությունը չի անցնում 5 մետրից: Գիտնականները նշում են, որ աղի ջրի առկայությունը կարևոր է Կարմիր մոլորակում կյանքի պոտենցիալ գոյության համար:
Գիտնականները այդ եզրակացությանն են հանգել գիտական սարքավորումների միջոցով ստացված բարձրորակ լուսանկարների ուսումնասիրությունից հետո: