Միջազգային

Օբամա- Պուտին հանդիպումը մեկնաբանում են Վաշինգտոնն ու Մոսկվան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ամփոփել է նախագահներ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի նյույորքյան հանդիպման թեման և ամփոփել է դրա արդյունքները: Լավրովի խոսքով՝ գլխավոր հարցը եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը, մասնավորապես՝ հնարավո՞ր է արդյոք պայքարել ահաբեկիչների դեմ առանց Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանն օգնություն տրամադրելու, ինչպես մինչ այժմ Մոսկվան էր վարվում:

«Իրականում դա է եղել զրույցի հիմնական թեման: Ամերիկացիները համոզված են, որ օգնությունը, որը Մոսկվան ցուցաբերում է Ասադին «Իսլամական պետության» դեմ պայքարում, ուժեղացնում է նրա ռեժիմը, որի համար ապագա չեն տեսնում»,- Russia Today-ին ասել է Լավրովը:

«Մենք բացատրեցինք մեր դիրքորոշումը. Չկա տարածաշրջանում որևէ մեկի հետ կապվածություն, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որպեսզի Սիրիան մասնատվի, քանի որ այլընտրանքը լինելու է «Իսլամական պետությունն ու խալիֆաթը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովի խոսքով՝ Մոսկվայի գերխնդիր է թուլ չտալ ահաբեկիչներին քանդել Մերձավոր Արևելքը: Դիվանագետն ընդգծել է, որ «Իսլամական պետության» դեմ պայքարող երկրները պետք է կոորդինացնեն գործողությունները, սակայն դա չի նշանակում ընդհանուր հրամանատարության ձևավորովում:

Ռուս  դիվանագետը  երկու երկների ղեկավարերի հանդիպումն անվանել է կառուցողական, ու թեև կողմերը համաձայնության չեն եկել որևէ հարցի շուրջ, Լավորովի խոսքով, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունն ու բանակցությունները արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մակարդակով:

Սպիտակ տան ներկայացուցիչն անդրադառնալով նախագահների հանդիպմանը նշել է, որ այն տևել է մեկուկես ժամ և նվիրված է եղել Սիրիային և Ուկրաինային: Նա նշել է, որ տեղի է ունեցել գործնական երկխոսություն, որի ընթացքում քննարկվել են մի շարք առանցքային հարցեր:

Նշենք, որ Օբամա-Պուտին հանդիպումը սկսվել է կարճ ձեռքսեղմումից, առանց ժպիտների, առաջնորդները գրեթե չեն նայել միմյանց և արագ հեռացել են՝ բանակցելու: Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների առանձնազրույցը լրատվամիջոցներն  արդեն անվանել են «մենամարտ»:

Back to top button