«Քամփ Արմեն»-ի պահպանման համար պայքարը շարունակվում է


1962թ-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թուզլա թաղամասում կառուցված հայ աղքատ ու որբ մանուկների ուսումնական կենտրոնը՝ Քեմփ Արմենը, փլուզման վտանգի տակ է։ Թուրքական իշխանությունը ցանկանում է վերցնել հայկական համայնքից այս կենտրոնը և տեղում կառուցել շքեղ առանձնատներ: Մայիս ամսից բազմաթիվ մարդիկ շարունակում են պայքարել որբանոցի շենքի քանդման դեմ եւ պահանջում այն վերադարձնել հայերին: Հասարակական ճնշման արդյունքում այս պահին շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Շարժման անդամները նշում են, որ իրենց պահանջը ոչ թե շենքի սեփականատիրոջն է ուղղված, այլ՝ պետությանը: Որբանոցում ուսանել են Անատոլիայից Ստամբուլ բերված աղքատ և որբ հայ երեխաները: Այս որբանոցում են մեծացել նաեւ Հրանտ Դինքը եւ նրա կինը՝ Ռաքել Դինքը։
Ստամբուլի Թուզլա թաղամասում է գտնվում «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցը: Որբանոց մուտք գործելու պահին անմիջապես աչք է զարնում շինության պատերին եւ լուսամուտների ապակիներին փակցված լուսանկարները, որտեղ երևում է, թե ինչպես են հայ որբերը իրենց ուժերուվ կառուցել որբանոցը: Այն սոսկ որբանոցի շենք չի եղել, այս պատերիր մեջ ամփոփված է մի ամբողջ ազգի պատմություն:
Այս տարի Ցեղասպանություն 100 ամյակի հիշատակի արարողություններից հետո ապրիլի 24 ից մի քանի օր անց լուր տարածվեց, որ Թուրքական իշխանությունները ցանկանում են վերցնել հայկական համայնքից այս կենտրոնը և տեղում կառուցել շքեղ առանձնատներ: Մայիսի վեցին տեղի ունեցավ առաջին հարձակումը թուրք ազգայանակների կողմից, որն էլ դարձավ պատճառ, որպեսզի «Նոր Զարթոնք» նախաձեռնության անդամներն ու մտահոգ քաղաքացիները զօրուգիշեր շենքի տարածքում սկսեցին իրականացնել հերթապահություն`«Քամփ Արմեն»-ի համար դիմադրություն» կարգախոսով: Պայքարին միացել էին ընդհանուր առմամբ ավելի քան 1500 ակտիվ քաղաքացի:
Հերթապահությանը ընթացքում թուրք ազգայանականները երկու անգամ հարձակում են իրականացրել, սակայն դա ամենևին էլ չի վհատեցրել պայքարողներին, որպեսզի նրանք շարունակեն իրենց պայքարը, ասելով որ որբանոցը հայերի սեփականություն է: Իսկ ինչպես Քամպ Արմենը դարձավ հայերի սեփականությունը: Թերթելով պատմության էջերը կարդում ենք:
«1962թ-ին Գեդիկափաշա հայ բողոքական եկեղեցու և կրթարանի հիմնադրամը, ստանալով անհրաժեշտ թույլտվությունը և վճարելով նախատեսված գինը, գնել է նշված հողատարածքը:
Ինչպես Օսմանյան կայսրությունում, այնպես էլ հանրապետական Թուրքիայում ազգային փոքրամասնությունների հիմնադրամները իրավունք ունեցել են գույք ձեռք բերելու, սակայն 1974թ-ին որոշում է ընդունվում, որ հիմնադրամները զրկվում են այդ իրավունքներից և 1936թ-ից մինչև 1974թ-ը ձեռք բերված գույքը պետք է վերադարձվի նախկին տերերին կամ պետությանը։ 1962 թ նախատեսված գումարը վճարելով «Քամփ Արմենը» ևս անվճար վերադարձվեց նախկին տիրոջը:
Իսկ ահա 2011 թ Թուրքիայում օրենք ընդունվեց, որ 1936 թ բռնագրաված եկեղեցապատկան գույքը փոքրամասնություններին վերադարձնելու մասին: Սակայն Քամփ Արմենը ներառված չէ վերադարձվող գույքի ցանկում, քանի որ պետությունը որբանոցը վաճառել է մի մասնավոր մարդու, ով էլ իր հերթին վաճառվել 7 անգամ: Հիմա էլ պահանջում են բողոքավորներից վճարել գումարը ու ետ ստանալ որբանոցը, բայց քառասուն տարով:
Պայքարող երիտասարդները մեկ առ մեկ ցույց են տալիս այն լուսանկարները, որտեղ պատկերված են հայ որբերը ու ներկայացնում շենքի կառուցման պատմությունը: Ճամբարի շինությունը երեք ամիս շարունակ 8-12 տարեկան երեխաների շնորհիվ է կառուցվել: Իրենք են շինության հիմքը փորել, ափից ավազ բերել: Անապատի նմանվող հողատարածքում սածիլներ են տնկել ու այն անվակոչել իրենց անուններով:
Մի առիթով Ակոս թերթի լուսահոգի խմբագիր Հրանտ Դինքը, ով նաև այս որբանոցի սան է եղել, ասել է, որ որբ ու աղքատ երեխաները նախ իրենց համար տուն ստեղծեցին, հետո մի ամբողջ քաղաքականություն: Ռադիոլուրի այցելության պահին Քամփ Արմենը դարձյալ մարդաշատ էր: Հերթապահություն իրականացնողներին միացել էր նաև Թուրքիայի խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր հայազգի Գարո Բալյանը: «Ռադիոլուրի» հետ զրույցում պատգամավորը նշեց, պայքարը հայկական որբանոցի վերադարձի համար շարունակվելու է:
Նշենք,որ որբանոցի համար պայքարում են ոչ միայն տեղի հայերը,այլև նրանց միացել են են քրդեր, թուրքեր, հույներ։
«1980 թ-ից Հրանտ Դինքը և Ռաքել Դինքը մեծ ջանքեր են գործադրել որբանոցը պահելու համար: Եվ եթե այսօր Հրանտ Դինքը կենդանի լիներ, ապա հնարավոր է որբանոցը այլ ճակատագիր ունենար: Մայիսի վեցին, երբ տեղի ունեցավ առաջին հարձակումը մեր կողքին բազմաթիվ մարդիկ հավաքվեցին`Թուզլայի համայքի ղեկավարությունը, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն ու պարզապես մտահոգ անձիք: Մենք մինչև վերջ պայքարելու ենք և պայքարելու են այնքան ժամանակ, մինչ պայքարը կտա իր արդյուքները: Այժմ սպասում ենք Թուրքիայում տեղի ունենալիք ընտրությունների արդյունքներին, այն հույսով, որ որբանոցի հարցը նույպես լուծում կստանա»:
Որբանոցում անցկացրած երկու օրերի ընթացքում ականտես եղա մի բանի. սեղանի շուրջ, կողք –կողքի էին հավաքվում տարբեր ազգերի երիտասարդներ, քանի որ այդ պահին նրանց միավորում էր մեկ գաղափար` պայքար հանուն արդարության: Հերթափահություն իրականացնող երիտասարդները գրեթե ամեն օր հյուր էին ունենում, ովքեր քաջալերում և խորհուրդներ տալից նրանց: Թուզլայի շրջանի ղեկավարն առաջին իսկ օրվանից երիտասարդների կողքին էր: Իսկ մեր այցելություն պահին նա պատրաստում էր այդ օրվա կերակուրը: Արդեն սեղանի շուրջ հնչում էին տարբեր ազգերի երաժշտություն, բայց գերակշիռ մասը կազմում էին հայկական ազգային ազատագրական երգերը: