Ռուբլով առեւտուրը ձեռնտու է Հայաստանին.տնտեսագետ


Այս տարվա սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյում (Բելառուսի Հանրապետություն) մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Ի թվիս քննարկված այլ հարցերի, Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ԵԱՏՄ տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների առևտուրը կատարել ռուբլով: Հայ փորձագետների գնահատականները ռուբլով առևտուր անելու առաջարկին տարբեր են: Տնտեսագետներ Վիլեն Խաչատրյանի ու Վահագն Խաչատրյանի դիտարկումները՝ «Ռադիոլուրի» թեմատիկ անդրադարձում:
Հայկական փորձագիտական շրջանակներում կառավարության ղեկավարի առաջարկը տարբեր կերպ են մեկնաբանում: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն օրինակ դոլարի հրաժարումը դրական քայլ է համարում՝ պարզաբանելով՝ եթե առևտուրն իրականացվի ռուբլով, ապա նախ, միջնորդավորված վալյուտա այլևս չի լինի՝ ռուբլի-դոլար –դրամ: Իսկ սա էլ իր հերթ կբերի կուրսային տարբերություններով գնումների վերացման: Խաչատրյանն ընդգծում է՝ ռուբլու մուտքերի առումով ունենք դրական հաշվեկշիռ.
«Այսինքն՝ մեր երկիր ավելի շատ է ռուբլի մտնում, քան դուրս է գալիս երկրից: Հետևաբար դա մեզ ձեռնտու է, արտահանման կառուցվածքի մեջ Ռուսաստանի տնտեսությունն 2015թ յոթ ամսիենրի կտրվածքով ունի 12,5 տոկոս մասնաբաժին: Ներմուծման մեջ Ռուսաստանն ունի 30 տոկոս մասնաբաժին: Այս տեսանկյունից նայելով ու գումարելով տարսնֆերտները, կարելի է եզրակացնել, որ 1,5 մլրդ պետք է կազմի ներմուծումը, բայց տարսնֆերտները, արտահանմումից եկամուտներն ու Ռուսաստանի կողմից»:
«Ռուսաստանից եկող ռուբլու ծավալն ավելին է, քան 1,5 մլրդ դոլարը»,- ընդգծում է տնտեսագետն ու նկատում, որ վարչապետի հայտարարությունը միայն ռազմավարական ապրանքներին է վերաբերում, եթե մյուս ապրանքներն էլ ներառվեն, հարցն ավելի հեռուն կգնա:
Հովիկ Աբրահամյանի առաջարկի հետազա զարգացումներին լավատես չէ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա կարծիքով, 2013թ Հայաստան Ռուսաստան հարաբերություններն ավելի ռեալ էին, քան այսօր:
ՀԱԿ անդամն էլ է հիշեցնում Հայաստանի ու Ռուսաստանի միջև առևտրային հարաբերությունների մասին ու նկատում՝ մեր երկրում ռուբլու ավելցուկ կա: 1,5 մլրդ դոլարի հասնող տրասնֆերտներին համարժեք արտահանում կամ ներմուծոևմ չենք իրականացրել:
«Տնտեսագիտորեն Հայաստանին այսօր ձեռնտու է, որ անցնենք ռուբլիով վճարումներ կատարելուն: Մենք 300 մլն դոլարի ռուսական գազ ենք ստանում, վճարումը կարող ենք ռուբլիով կատարել: 30 տոկոս է ներմուծման ծավալը Ռուսաստանից, արտահանումը՝ 12,5 տոկոս: Բոլոր առումներով մեզ ձեռնտու է, քանի որ ռուբլու խնդիր չունենք, ավելին, ավելցուկ կա»:
Վահագն Խաչատրյանի համար վարչապետի հայտարարությունն անսպասելի է. քննարկում, արձագանք, դեռ չկա:Ծանոթանալով ռուսական մամուլի հրապարակումներին տնտեսագետ կարծում է, որ Ռուսաստանը չի գնա այդ քայլին, քանի որ իր համար շահեկան չէ: