Միջազգային
Պատմական ձեռքսեղմուն Նյու Յորքում


ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի հոբելյանական նստաշրջանի ընթացքում Միացյալ Նահանգների նախագահն ու Իրանի արտգործնախարարը միմյանց ձեռք են սեղմել: Իրանական IRNA գործակալությունը դիվանագիտական աղբյուրներին հղումով այսօր հայտնում է, որ Օբաման և Ջավադ Զարիֆը երեկ երեկոյան պատահաբար դեմ առ դեմ են դուրս եկել և միմյանց ձեռք սեղմել:
1979 թվականից հետո, երբ երկու երկների միջև խզվեցին դիվանագիտական կապերը, Միացյալ Նահանգների ղեկավարը իրանցի պաշտոնյայի ձեռք սեղմել է առաջին անգամ։