Հասարակություն

Ոստիկանները բռնություն են գործադրել` անցնելով պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հյուրանոցի մոտից իրեն բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի ընթացքում հրել և հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը:
Քաղաքացի Գագիկ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

 

Back to top button