Հասարակություն
Շրջանառության մեջ դրվեց «Մյուռոնօրհնություն» գեղաթերթիկ- նամականիշը


Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում այսօր տեղի ունեցավ «Մյուռոնօրհնություն» թեմայով նամականիշով գեղաթերթիկի մարում: 20000 տպաքանակով թողարկված նամականիշը պատկերում է Մայր Տաճարը և Սրբալույս Մյուռոնի կաթսան:
Նամականիշը մարվեց Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, ՀՀ կապի և տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադևոսյանի և «Հայփոստ» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանի կողմից: