Քաղաքական

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչը Նյու Յորքում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անդրեյ Կասպշիկի հետ։ Դեսպանները տեղեկացրել են Դաչիչին շփման գծում բռնության վերջին ալիքի, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ ունեցած բանակցությունների մասին։ Ինչպես տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից, գործող նախագահը խստորեն դատապարտել է վերջին էսկալացիան՝ ցավակցություններ հայտնելով զոհերի ընտանիքներին և կոչ անելով բոլորին առավելագույն զսպվածություն դրսևորել և աշխատել լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ։

ԵԱՀԿ գործող նախագահ Դաչիչն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դեսպան Կասպշիկի աշխատանքին և վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև կարգավորման համար բանակցային գործընթացի առաջխաղացման և վստահության ամրապնդման միջոցների իրականացման վերաբերյալ նրանց կոչը։

Դաչիչը հավելել է, որ երկու երկրների նախագահների նախատեսվող հանդիպումն այդ ուղղությամբ լավ քայլ կլինի։

Back to top button