Միջազգային

Դավութօղլուն «պատասխան է պահանջել» Բելգիայի վարչապետից՝ Ցեղասպանության ճանաչման համար

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Շարլ Միշելի հետ, հայտնում է Ermenihaber- ը։

Թուրքական TRThaber.com կայքի հաղորդմամբ՝ նրանց հանդիպման գլխավոր թեման եղել է հուլիսին Բելգիայի խորհրդարանի ընդունած Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված բանաձևը: Ըստ աղբյուրի` Բելգիայի վարչապետը նշել է, որ այդ բանաձևն ունի բացառապես քաղաքական նշանակություն և չի ենթադրում որևէ իրավական հետևանք: Դավութօղլուն էլ դժգոհել է, որ չնայած բանաձևի իրավական հետևանքներ չպարունակելու մասին հայտարարություններին` այն չընդունած պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել՝ նկատի ունենալով Բելգիայի խորհրդարանի ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրին:

Դավութօղլուն ավելացրել է նաև, որ իրենք պատրաստ են քննարկել բոլոր թեմաները, այդ թվում՝ հիշյալ թուրք պատգամավորին կուսակցությունից հեռացնելու հարցը:

Back to top button