Աֆղանական կառավարական ուժերը փորձում են հետ գրավել Քունդուզը

Թալիբները վերջին 14 տարիների ընթացքում առաջին անգամ լրջագույն հաղթանակ են տարել՝ գրավելով ռազմավարական նշանակություն ունեցող Քունդուզ քաղաքը Աֆղանստանի հյուսիսում:
BBC-ի հաղորդմամբ` Աֆղանստանի ուժային կառույցները հաստատել են տեղի ունեցածը, սակայն նշել են, որ դեռևս շարունակում են վերահսկել տեղի օդանավակայանը:Նրանք նշել են, որ քաղաքը հաջողվել է գրավել՝ իրենց անակնկալի բերելու պատճառով։
Աֆղանստանի անվտանգության ուժերն այսօր հակագրոհ են սկսել: Աֆղանստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ այսօր առավոտյան բանակին հաջողվել է թալիբներից ազատել Քունդուզի բանտն ու ոստիկանական շենքը: Արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քունքուզի ազատագրման գործընթացը իրականացվում է Միացյալ Նահանգների աջակցությամբ, ամերիկյան օդուժը հարվածներ է հասցնում իսլամիստների դիրքերին: