Հասարակություն

Առցանց հաղորդակցության ապագան ապահով ձեռքերում է, Էլեկտրոնային համաժողով՝ Հայաստանում

hasmikmartirosyan

«Էլեկտրոնային համաժողովն» այսօր իր հարկի տակ էր մեկտեղել ՏՏ ոլորտի հայ մասնագետների, շահագրգիռ կողմերի՝ քննարկելու՝ ի՞նչ քայլեր են հարկավոր կատարել առցանց ծառայությունները Հայաստանում էլ ավելի կիրառելի և մատչելի դարձնելու համար: Ինչպես փաստել են «Ռադիոլուրի»  զրուցակիցները, մեր երկրում Էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը զգալի փոփոխություններ է գրանցել ծախսերի արդյունավետ կառավարման և էլեկտրոնային թափանցիկ ծառայությունների զարգացման գործում:

 

Մինչ օրս ԵՄ աջակցությամբ կառավարական հաստատություններում ներդրվել է էլետրոնային փաստաթղթերի կառավարման Mulberry համակարգը, ինչպես նաև հարկ վճարողի և հարկային հաշվետվությունների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման, մեկ պատուհանի սկզբունքով ավտոմեքենայի գրանցման, վարորդական վկայականի տրամադրման, երթևեկության տուգանքների առցանց վերահսկողության և վճարման էլեկտրոնային համակարգերը:

Այսօր պահանջարկ կա տեղեկատվությունը և ծառայությունները ավելի հեշտ կիրառելի ու մատչելի դարձնել ներդաշնակեցնով տարբեր համակարգեր, ինչպես նաև ներգրավելով Սփյուռքի մասնագետներին: Բեկոր Փափազյանը, ով ամենօրյա շփումներ ունի ՏՏ ոլտում հետաքրքրություն ունեցող հայ պատանիների հետ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ոգևորությումբ նշում է՝ առցանց հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանցումը ապագայում ապահով ձեռքերում է լինելու, քանի որ այսօրվա պատանին վաղը մրցունակ է լինելու առաջատար երկրների աշխատուժի հետ:

Ի դեպ, Հայաստանն իր ուրույն տեղն ունի ՏՏ առաջատար երկրների շարքում:  Ըստ վիճակագրության՝ Հայաստանը մի կողմից շատ մրցունակ է՝ առկա ներուժի տեսանկյունից, և թույլ՝ կիրառելիության: Էլեկտրոնային համակարգի ներդրումը և տարածումը բոլոր համակարգերում շատ կարևոր է ժամանակի խնայողության և ավելորդ թղթաբանությունից խուսափելու համար՝ հրաժարվելով կարծրացած մոտեցումներից ու անվստահությունից:

Բեկոր Փափազյանն առանձնացնում է ոլորտներ, որտեղ ներդրվել է առցանց տեղեկատվության փոխանակման համակարգը, արդյունքում նվազեցվել է կոռուպցիոն ենթադրող ռիսկերը՝ հաճախորդ-պաշտոնիա շփումը, ապահովել է արդյունավետությունը, խնայելով նաև բնակիչների ժամանակը:

«Էլեկտրոնային համաժողովը», որը կազմակերպվել էր Հայաստանում ԵՄ պատվիարկության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիանների կենտրոնի և Էստոնիայի դեսպանության համագործակցությամբ իր առջև խնդիր էր դրել քննարկելու էլեկտրոնային համակարգի ներդրման նոր մոտեցումները, մեկտեղել առաջարկները և ներկայացնել  կառավարություն:

Back to top button