Քաղաքական

ՄԽ համանախագահները հակված են ԼՂ հակամարտության կարգավորմամբ. Լավրով

Նյու Յորքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով կայացել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ԵԱՀԿ համանախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր ուղիների որոնմանը, ինչպես նաև ձեռք բերված որոշումների իրագործմանը. հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Ես շատ ուրախ եմ, որ հնարավորություն է ընձեռվել համեմատել և համոզվել, որ մենք կարող ենք արդեն ընդունված քայլերից բացի լրացուցիչ այլ քայլեր կատարել, որպեսզի առաջ շարժվենք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում»,- հայտարարել է Լավրովը:

Նա նշել է, որ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է այս գործընթացին: «Համանախագահող երկրները հավատարիմ են այդ գործընթացին, անկախ նրանց, թե մենք խոսում ենք ֆրանսիական, կամ ամերիկյան նախաձեռնության, կամ այդ հարցում Ռուսատանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ»,- հավելել է նախարարը:

Back to top button