Հասարակություն
Մայր Աթոռում բացվեց «Գարեգին Ա» կրթական կենտրոնը (լուսանկարներ)


Մայր Աթոռ Սուրբ Էմիածնում այսօր բացվել է «Գարեգին Ա» կրթական կենտրոնը, որը կառուցվել է սփյուռքահայ բարերարներ Հայկ և Էլզա Թիթիզյանների ֆինանսավորմամբ: Կենտրոնը նախատեսված է Հայ եկեղեցու հոգևոր սպասավորների, քրիստոնեական դաստիարակության ուսուցիչների, Սփյուռքի հայկական դպրոցներում կրթություն մատուցող մանկավարժների վերապատրաստման համար: Այստեղ կանցկացվեն նաև հայագիտական ու աստվածաբանական գիտաժողովներ:
Մինչեւ կենտրոնի բացումը Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Գարեգին Ա կաթողիկոսի շիրիմի մոտ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։
Արարողություններին մասնակցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։